Logo

«Բարսելոնան» պարտվեց դերբիում. «Ռեալը» վաղաժամ հռչակվեց չեմպիոն

22:31 / 04.05.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայում հայտնի դարձավ 2023/2024 մրցաշրջանի չեմպիոնը:

«Բարսելոնան» 34-րդ տուրում հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»: Առաջին տեղում գտնվող «Ռեալը», որը քիչ առաջ տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Կադիսին», առաջնության ավարտից չորս տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 87 միավոր ունի, երկրորդ տեղ բարձրացած «Ժիրոնան»՝ 74, երրորդ տեղ նահանջած «Բարսելոնան»՝ 73:

«Ռեալը» 36-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ Լա լիգայի տիտղոսը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում չեմպիոնի կոչումը նվաճել էր Չավիի գլխավորած «Բարսելոնան»:

Իսպանիայի Լա լիգա, 34-րդ տուր

«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 4-2 

Արտյոմ Դովբիկ, 4, Պորտու, 65, 74,  Միգել Գուտյերես, 67 - Անդրեաս Քրիստենսեն, 3, Ռոբերտ Լևանդովսկի, 45+1 (11մ)