Logo

ՉԼ. «Պալմա Ֆուտզալը» դուրս եկավ եզրափակիչ, Լուան Մյուլերը` գոլի հեղինակ

20:39 / 03.05.2024Ֆուտզալ
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը»։ Մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ իսպանական «Պալմա Ֆուտզալը», որը հետխաղային 6-մետրանոցներով 4-3 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով։

«Պալմա Ֆուտզալի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, որը երկրորդ կեսում մտավ փոխարինման և դարձավ գոլի հեղինակ։

Իսպանական ակումբը մրցաշարի գործող հաղթողն է և եզրափակիչում մայիսի 5-ին մրցելու է «Բարսա» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա) զույգի ուժեղագույնի դեմ։ Այդ հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ից և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)` 4-4 (6-մետրանոցներով` 3-4)

Լուիս Ռոշա, 7, 22, 37, Ժակարե, 11 - Խեսուս Գորդիլյո, 9, 38 Լուան Մյուլեր, 34, Մարսելո դոս Սանթոս, 37

Հեռացում` Էռնեստո («Պալմա Ֆուտզալ»), 31

Վրիպում 10-մետրանոցից` Ռոմուլա («Պալմա Ֆուտզալ»), 43