Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Վուլվերհեմփթոնին» և վստահ հաղթանակ տարավ 5-1 հաշվով:
Պոկերի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկ գոլ էլ խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը: 23-ամյա Հոլանդը 25 գոլով վստահորեն գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 82 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին»: Գործող չեմպիոնը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Վուլվերհեմփթոնը» 46 միավորով 11-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 5-1
Էրլինգ Հոլանդ, 12 (11մ), 35, 45+3 (11մ), 54, Խուլիան Ալվարես, 85 - Հե Վան Չան, 53