Logo

Մարկ Գևորգյանը կարող է տեղափոխվել «Շալկե 04»

17:59 / 20.04.2024Ֆուտբոլ
null

Ավստրիական «Լիֆերինգի» եզրային պաշտպան Մարկ Գևորգյանը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում: Գելզենկիրխենի «Շալկե 04»-ը 18-ամյա ֆուտբոլիստին դարձրել է իր տրանսֆերային նպատակը, գրում է ruhr24.de-ն:

Գերմանական հեղինակավոր ակումբն արդեն բանակցել է Գևորգյանի հետ և կարող է նրա ձեռք բերել ազատ խաղացողի կարգավիճակում, քանի որ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է ամռանը:

Աղբյուրը նաև նշում է, որ «Շալկեն» առաջին քայլերը կատարել է տրանսֆերի համար, բայց Գևորգյանի համար համառ պայքար է ընթանալու: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական «Բոխումը», իտալական «Լեչեն», «Վերոնան» և ավստրիական «Ռապիդը»:

Մարկ Գևորգյանը 5 խաղ է անցկացրել Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Մարկը նաև 5 խաղի է մասնակցել ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում, որտեղ ներկայացնում էր «Ռեդ Բուլ Զալցբուրգը»: «Լիֆերինգը» «Զալցբուրգի» դուստր թիմն է: