Logo

Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.08.2021ՍՊՈՐՏ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում շարունակվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։

Հայաստանը մինչև 77 կգ քաշային կարգում ներկայացնող Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչում 1-6 հաշվով պարտվեց ղրղզստանցի Ակժոլ Մահմուդովին: Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար և ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Ժերայ Մոհամադալիի հետ:

VNews-ը լուսաբանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից։ Մենք ամեն օր ձեզ ենք ներկայացնելու հայ մարզիկների ելույթները, հարցազրույցներն ու օրվա լավագույն լուսանկարները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: