Logo

Կորյուն Սողոմոնյանը պարտվեց մեկնարկային մենամարտում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 26.07.2021ՍՊՈՐՏ
BritishLionheartsvKazakhstanWorldSeriesCkAjgd18q5Bx - Կորյուն Սողոմոնյանը պարտվեց մեկնարկային մենամարտում

Տոկիոյում շարունակվում են ամառային Օլիմպիական խաղերը: Բռնցքամարտի մրցաշարում մինչև 52 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Կորյուն Սողոմոնյանը պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Յաֆալ Գալալին:

Մենամարտի 3-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մարտը ու հաղթանակը շնորհեց Գալալին:

Այսպիսով, Օլիմպիական խաղերում Հայաստանից պայքարը լքում է 3-րդ մարզիկը: Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը նույնպես պարտվել էր առաջին գոտեմարտում, իսկ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը:

Իսկ մեդալներին շարունակում են հավակնել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը դուրս է եկել 1/8 եզրափակիչ ու Արթուր Դավթյանը, որը հենացատկի եզրափակիչում է:

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: