Logo

Լեբրոն Ջեյմսի արցունքներն ու «Լեյքերսի» անմոռանալի երեկոն ի հիշատակ Կոբի Բրայանտին (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 01.02.2020ՍՊՈՐՏ
lbj - Լեբրոն Ջեյմսի արցունքներն ու «Լեյքերսի» անմոռանալի երեկոն ի հիշատակ Կոբի Բրայանտին (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:58

-

-

NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակներում «Լոս Անջելես Լեյքերսը» ընդունել էր «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերսին»: Հանդիպումը ավարտվել է հյուրերի հաղթանակով (119:127): Մինչև խաղի մեկնարկը միջոցառումներ էին կազմակերպել ի հիշատակ թիմի լեգենդար խաղացող Կոբի Բրայանտի, որը 13-ամյա դստեր հետ դարձել էր ուղղաթիռի վթարի զոհ:

«Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը բացել է սիրտը 19 հազար հանդիսականի առաջ՝ նախ ընթերցելով բոլոր զոհերի անունները.

«Առաջին բանը, որ գալիս է մտքիս, ընտանիքն է: Երբ նայում եմ այս արենային, տեսնում եմ, որ բոլորս սգում ենք, բոլորս խոցված ենք, բոլորիս սիրտը կոտրված է: Բայց երբ ստիպված ես անցնել նման բանի միջով, լավագույն ելքը ընտանիքիդ վրա հենվելն է: Շաբաթ առավոտվանից սկսած մինչև հիմա և դեռ նախքան այստեղ տեղափոխվելը, ես գիտեի «Լեյքերսի» ընտանիքի մասին, գիտեի, թե ինչ կուռ ընտանիք է ու դա այն է, ինչ ես տեսել ամբողջ շաբաթվա ընթացքում: Ոչ միայն խաղացողներից, ոչ միայն մարզիչներից, ոչ միայն կազմակերպությունից, այլ բոլորից: Բոլորը, ովքեր հիմա այստեղ են, իսկական ընտանիք են: Ես գիտեմ Կոբիին ու Ջիանային, Վանեսային ու բոլորիդ շնորհակալ եմ սրտիս խորքից, ինչպես Կոբին էր ասում:

Վաղ թե ուշ Կոբիի համար հուշարձան ենք կանգնեցնելու: Բայց այս օրվան նայում եմ իբրև տոն: Մենք նշում ենք 20 տարվա արյունը, քրտինքը, արցունքները, ջարդված մարմինը, ոտքի կանգնելը, նստելը, ամեն ինչը, անթիվ ժամերը, ձգտումը լինել այնքան լավը, որքան նա կարող էր: Այսօր մեր տոնը մի երեխայի մասին է, որ եկավ այստեղ 18 տարեկանում ու հեռացավ 38-ում՝ դառնալով երևի թե լավագույն հայրը, որին մենք երբևէ տեսել ենք վերջին 3 տարում:

Այս երեկոն տոն է: Նախքան մենք կխաղանք: Բոլորիդ սիրում եմ: Կոբին ինձ համար եղբայր է: Դեռ այն ժամանակներից, երբ ավագ դպրոցում էի, նրան հետևում էի հեռվից, 18 տարեկանում նրա լիգայում հայտնվելը, նրան մոտիկից տեսնելը: Բոլոր ճակատամարտերը, որոնց միջով մենք անցնել ենք միասին իմ ամբողջ կարիերայի ընթացքում: Մի բան, որը միշտ կիսել ենք հաղթելու վճռականությունն էր ու պարզապես հզոր լինելը: Եվ այն, որ հիմա այստեղ եմ, ինձ համար շատ բան է նշանակում: 

Ցանկանում եմ շարունակել իմ թիմակիցների հետ, շարունակել նրա թողած ժառանգությունը, ոչ միայն այս տարի, այլ քանի դեռ մենք կարող ենք խաղալ բասկետբոլ, որը մենք այդքան սիրում ենք ու դա այն է, ինչ Կոբին կցանկանար:

Կոբի Բրայանտի խոսքերով «Մամբան հեռացել է», սակայն մեր խոսքերով «մոռացված չէ», «շարունակիր ապրել, եղբայր»:

Բացի այդ երգիչ Աշերը կատարել է «Amzaing Grace» երգը, իսկ թավջութակահար Բեն Հոնգը նվագել է «Hallelujah»-ն: «Լեյքերսը» ցուցադրել է նաև բազմաթիվ տեսանյութեր. Բրայանտի հարցազրույցներն ու լավագույն խաղային դրվագները, որոնցից մեկի ժամանակ էլ Լեբրոն Ջեյմսը չի կարողացել զսպել արցունքները, ինչպես մյուս բասկետբոլիստները:


«Սթայփլես» կենտրոնի բոլոր նստելատեղերին դրված էին Կոբի Բրայանտի մարզաշապիկները՝ 8 ու 24 համարներով: Իսկ 2 աթոռ ազատ էր. դրանք այն տեղերն էին, որոնցից Բրայանտը ու իր դուստրը դեկտեմբերի 29-ին հետևում էին «Դալասի» հետ մրցավեճին:

83797972 10157780256401006 1489173965929709568 n - Լեբրոն Ջեյմսի արցունքներն ու «Լեյքերսի» անմոռանալի երեկոն ի հիշատակ Կոբի Բրայանտին (տեսանյութ)

Մինչև խաղի մեկնարկը երկրպագուները 24 վայրկյան հարգել են Բրայանտի հիշատակը, իսկ «Բլեյզերսը» 8 վարկյանով դադարեցրել է գրոհը:

Առաջին շարքում նստած էին Ջիջիի թիմակիցները:

84179342 10157780524156006 9136282907684372480 o 1 960x666 - Լեբրոն Ջեյմսի արցունքներն ու «Լեյքերսի» անմոռանալի երեկոն ի հիշատակ Կոբի Բրայանտին (տեսանյութ)

Խաղի ընթացքում երկրպագուները ժամանակ առ ժամանակ հարգանքի տուրք էին մատուցում Բրայանտին՝ բացականչելով՝ «Կոբի, Կոբի», «MVP, MVP» ու «Ջիջի, Ջիջի»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: