Logo

Մեսին ու Ռոնալդուն եռյակում են, բայց առաջատար չեն. Վերջին մեկ տարում ամենաշատ գումար վաստակած մարզիկները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.05.2021ՍՊՈՐՏ
messi ronaldo - Մեսին ու Ռոնալդուն եռյակում են, բայց առաջատար չեն. Վերջին մեկ տարում ամենաշատ գումար վաստակած մարզիկները

Forbes-ը հրապարակել է եկամուտ ստացող մարզիկների ցանկը: Առաջին տեղը գրավել է խառը մենամարտերի (MMA) ներկայացուցիչ Կոնոր Նակգրեգորը: Անցած տարի նա վաստակել է 180 մլն դոլար:

Եռյակում են նաև Բարսելոնայի առաջատար Լիոնել Մեսին ու Յուվենտուսի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Արգենտինացին վաստակել է 130 մլն եվրո, իսկ պորտուգալացին՝ 120 մլն:

Ամենաշատ գումար վաստակող մարզիկների տասնյակը.

1. Կոնոր Մակգրեգոր (MMA) — 180 մլն դոլար

2. Լիոնել Մեսի (ֆուտբոլ) — 130

3. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) — 120

4. Դակ Պերսկոտ (ամերիկյան ֆուտբոլ) — 107,5

5. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) — 96,5

6. Նեյմար (ֆուտբոլ) — 95

7. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) — 90

8. Լյուսի Հեմիլթոն — (ավտոսպորտ) — 82

9. Թոմ Բրեդի (ամերիկյան ֆուտբոլ) — 76

10. Քևին Դյուրենտ (բասկետբոլ) — 75

 

Հաշվարկը կատարվել է 2020 թվականի մայիսի 1-ից 2021 թվականի մայիսի 1-ին ընկած ժամանակահատվածի հիման վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: