Logo

Նարեկ Մանասյանը՝ Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.02.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:03

-

-

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին է մոտենում բռնցքամարտի Ստրանջայի 72-րդ մրցաշարը:

91 կգ քաշային կարգի եզրափակիչում ոսկե մեդալի համար մենամարտեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը: Մանասյանը 1-4 հաշվով պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ռադոսլավ Պանտալեևին ու դարձավ արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ տարվա առաջին ստուգատեսին Հայաստանից մասնակցում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: