Տոկիո-2020-ում ծանրամարտի 109 կգ քաշային կարգի արծաթե մեդալը նվաճած Սիմոն Մարտիրոսյանը Ճապոնիայում պատասխանել է VNews.am-ի և մյուս լրատվամիջոցների հարցերին:
«Չի ստացվում քաշ գցելը, որովհետև հենց մի փոքր ավելին եմ ձգտում հետո լավ չի լինում: Մարզիչները մեղավոր չեն, ոչ էլ մյուսները: Այսօր ինձ թույլ էի զգում, իմ օրը չէր:
Նախկինում բարձրացրել եմ այսօր պատվիրած քաշը, բայց ոչ այն ժամանակ, երբ 109 կգ կարգում էի ելույթ ունենում, այլ 116-117: Տոկիոյում նույնպես մարզումների ժամանակ այդ քաշը բարձրացրել եմ, բայց այսօր ինձ թույլ էի զգում:
Նույնիսկ ավելի լուրջ մրցակցության էի սպասում: Մրցակիցը իմ սպասվածից քիչ արեց, պարզապես ես վատ ելույթ ունեցա:
Հիմա արդեն ինչ եղել է, այլևս չեմ կարող փոխել, շանսը բաց թողեցի: Շատ չեմ վհատվում, նայում եմ դեպի առաջ: Իմ բոլոր երկրպագուներին ու սրտացավ մարդկանց կասեմ, որ թող շատ չտխրեն, որովհետև ամեն ինչ դեռ առջևում է»,- ասաց 24-ամյա ծանրորդը:
Տոկիո-2020. Լուսանկարներ Սիմոն Մարտիրոսյանի ելույթից և պարգևատրումից