Logo

Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 03.08.2021ՍՊՈՐՏ

Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

Հունահռոմեական ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովի հետ։

Չալյանը մրցավարական անհասկանալի որոշման պատճառով զիջեց մրցակցին 1-4 հաշվով։

Երկրորդ մրցափուլի ընթացքում մրցավարները պատժեցին Չալյանին մրցակցի դեմքին հարվածելու համար, մինչդեռ իրականում դա խաղային իրավիճակ էր։ Գևորգ Ալեքսանյանի «չելինջից» հետո նույնիսկ մրցավարները չփոխեցին որոշումը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: