Logo

Տոկիո 2020. Արման Դարչինյանը հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
Arman Darchinyan 1 1 - Տոկիո 2020. Արման Դարչինյանը հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում իր ճանապարհը սկսեց բռնցքամարտիկ, մինչև 75 կգ քաշային Արման Դարչինյանը։

1/8 եզրափակիչում Դարչինյանը մենամարտեց Սլովակիան ներկայացնող Անդրեյ Չեմեզի  հետ։ Մեր մարզիկը վստահ մարտ անցկացրեց ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Արմանը կապահովի մեդալ։

Դարչինյանը կմրցի Ֆիլիպինները ներկայանցող Էումիր Մարսիալի հետ։ Մենամարտը տեղի է ունենալու օգոստոսի 1-ին ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 7:35։

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: