Logo

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը հաղթեց ղրղզ մրցակցին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 02.08.2021ՍՊՈՐՏ
A59A8872 - Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը հաղթեց ղրղզ մրցակցին

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընթանում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։

Մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթանակ տարավ ղրղզ Ուզուր  Ձուզուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով։

Մինչև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը նույնպես հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում։ Քառորդ եզրափակիչում նա հանդիպելու է ռուս Ալեքսանդր Չեխրիկինի հետ։

VNews-ը լուսաբանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից։ Մենք ամեն օր ձեզ ենք ներկայացնելու հայ մարզիկների ելույթները, հարցազրույցներն ու օրվա լավագույն լուսանկարները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: