Logo

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 31.07.2021ՍՊՈՐՏ
hovhannes bachkov 3 1 - Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տարավ հերթական հաղթանակը։

Մինչև 63 կգ քաշային հայ մարզիկը 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի  Ջավիդ Չալաբիևի հետ ու հաղթանակի հասավ 4:1 հաշվով։

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովի հետ։

Այս մենամարտում հաղթելու դեպքում Բաչկովը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

Բռնցքամարտում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ։


Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: