Logo

Տոկիո 2020. Իզաբելլա Յայլյանը ելույթն ավարտեց 7-րդ տեղով (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.07.2021ՍՊՈՐՏ
bandicam 2021 07 27 12 19 12 758 e1627374071615 - Տոկիո 2020. Իզաբելլա Յայլյանը ելույթն ավարտեց 7-րդ տեղով (տեսանյութ)

Տոկիոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը: Ծանրամարտի կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը (59 կգ) երկամարտի 205 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:

Պոկում վարժությունը մեր մարզուհին ավարտեց 95 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ իր կամքին ենթարկելով 110 կգ կշռող ծանրաձողը:

Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն դարձավ Չինական Թայբեյը ներկայացնող Հսինգ Չոնգ Կուն, որը գրանցեց երկամարտի 236 կգ արդյունքը: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 133 կգ ու սահմանեց Օլիմպիական խաղերի ռեկորդ:

Նշենք, որ 14:00-ից իր ելույթները կսկսի լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա կմրցի 100 մ ազատ ոճում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: