Logo

Տոկիո 2020. Վարսենիկ Մանուչարյանը նույնպես չհաղթահարեց որակավորման փուլը (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 28.07.2021Ջրային մարզաձևեր

Տոկիոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը։ Այս պահին ընթանում են լողի մրցումները կանանց միջև։

Հայաստանը ներկայացնող Վարսենիկ Մանուչարյանը այսօր մեկնարկեց 100 մ ազատ ոճում։ Նա գրանցեց 59.18 արդյունքը ու չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

18-ամյա մարզուհին մասնակցում էր ՕԽ-ին սպիտակ քարտով:

Այսօր Հայաստանը այլևս ներկայացուցիչ չունի Օլիմպաիական խաղերում: Հուլիսի 29-ին պայքարի մեջ է մտնելու բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: