Logo

ՏՈԿԻՈ 2020․ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.07.2021ՍՊՈՐՏ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

2018 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող մարզիկը 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում 3 ռաունդում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Անտիգուայի ներկայացուցիչ Այսթոն Ռայանի նկատմամբ՝ 5-0:

1/8 եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հուլիսի 31-ին: Բաչկովի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը:

ՏՈԿԻՈ 2020. Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակիչում է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: