Logo

Արգենտինացի աստղն ընտրել է իսպանական գրանդերի միջև, իսկ «Յունայթեդը» գումար չի խնայի հանուն Գրիզմանի. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.01.2017ՍՊՈՐՏ
uQjbhNNt - Արգենտինացի աստղն ընտրել է իսպանական գրանդերի միջև, իսկ «Յունայթեդը» գումար չի խնայի հանուն Գրիզմանի. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 6-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:

 

10. Պաոլո Դիբալան ընտրություն է կատարել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև

Marca-ն հաղորդում է, որ «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվողը, ում ծառայություններով հետաքրքրված են իսպանական 2 գրանդերը, ավելի հակված է կարիերան «Արքայական» ակումբում շարունակելու տարբերակին: Թուրինյան ակումբը չի ցանկանում բաժանվել իր խաղացողից, բայց նրան պահելը դժվար կլինի, քանի որ «Ռեալը» լրջորեն մտադիր է ձեռք բերել Դիբալայի տրանսֆերը: Ավելի վաղ կար տեղեկություն, որ 23-ամյա արգենտինացին դադարեցրել է «Յուվենտուսի» հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններն այն բանից հետո, երբ իմացել է «Ռեալի»՝ իր նկատմամբ հետաքրքրության մասին:

paulo-dybala-on-real-madrid

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6 7 8 9 10