տուր
01 Հունվար 1970 - 19:06
-
-
«Արսենալն» ու «Ատլետիկոն» ակտիվ բանակցությունների գործընթացի մեջ են:
Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, «Ատլետիկոն» ցանկանում է գնել կամ վարձակալել «զինագործների» կիսապաշտպան Լուկաս Տորեյրային, մինչդեռ «Արսենալը» չի կորցնում մադրիդցիների հենակետային Թոմաս Փարթիին ձեռք բերելու հույսերը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալը» դեռ հստակ առաջարկով հանդես չի եկել, բայց «Ատլետիկոն» չի զիջում դիրքերն ու շարունակում է կիսապաշտպանի համար պահանջել 50 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ կողմերն այժմ քննարկում են ֆուտբոլիստների փոխանակման տարբերակը: