Logo

Օբամեյանգն արձագանքել է Մխիթարյանի՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալու փաստին, Հենրիխը պատասխանել է գաբոնցուն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.11.2020ՍՊՈՐՏ
Aubameyang Mkhitaryan - Օբամեյանգն արձագանքել է Մխիթարյանի՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալու փաստին, Հենրիխը պատասխանել է գաբոնցուն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:05

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Ջենոայի» դեմ կայացած հանդիպումից հետո (3-1), որում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Հայ ֆուտբոլիստը գրել էր․ «Իմ ազգի համար, իմ «Ռոմայի» համար», նաև տեղադրել Արցախը ճանաչելու և Հայաստանի խաղաղության համար կոչերի հեշթեգեր:

Թվիթերյան այդ գրառումով է կիսվել Դորտմունդի «Բորուսիայում» և «Արսենալում» Մխիթարյանի նախկին թիմակից Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցին «էմոջիներով» է արձագանքել Հայաստանի հավաքականի ավագի հրապարակմանը․

Մխիթարյանը նրան պատասխանել է․ «Շնորհակալությո՛ւն, եղբա՛յր: Հաջողություն եմ մաղթում առաջիկա մրցավեճում»: Հայ խաղացողը նկատի է ունեցել Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում քիչ առաջ մեկնարկած «Արսենալ» – «Ասթոն Վիլա» հանդիպումը, որում Օբամեյանգը լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում է:

Իսկ արդեն ինստագրամյան գրառման տակ մեկնաբանություն է թողել թիմակից Էդին Ջեկոն, որը կորոնավիրուսով վարակված լինելու հետևանքով չէր մասնակցել վերոնշյալ խաղին: «Հիանալի Միկի»,- գրել է բոսնիացին:

124114852 586738572074872 8886518804342499202 n - Օբամեյանգն արձագանքել է Մխիթարյանի՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալու փաստին, Հենրիխը պատասխանել է գաբոնցուն

Մխիթարյան․ «Ջեկոն խաղից առաջ ասաց, որ պետք է գոլ խփեմ․ ես արեցի դա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: