Logo

Բենիտեսը կարծիք է հայտնել «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպման մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 05.04.2021ՍՊՈՐՏ
rafael benitez newcastle 154ftll4m9gtv1v87yozpp0qqf - Բենիտեսը կարծիք է հայտնել «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպման մասին
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

06 Ապրիլ 2021 - 23:00

3

Ռեալ Մադրիդ

1

Լիվերպուլ

1 - 0 Վինիսիուս Ժունիոր - 27`

2 - 0 Մարկո Ասենսիո - 36`

2 - 1 Մոհամեդ Սալահ - 51`

3 - 1 Վինիսիուս Ժունիոր - 65`

«Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կիսվել է սպասելիքներով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալ Մադրիդ»-«Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ։

«Երկու թիմերն էլ ուժեղ են։ Ես բացահայտ ֆավորիտ չեմ տեսնում այս խաղում։ Կարծում եմ՝ «Լիվերպուլը» կփորձի անել այն, ինչ ամենից լավ է ստացվում իր մոտ՝ դիմել պրեսինգի ամբողջ ուժով։ Եթե «Ռեալին» հաջողվի գնդակ պահել, «Լիվերպուլը» փորձելու է հակագրոհել։ Նրանք դա արեցին «ՌԲ Լայպցիգի» հետ երկու խաղերում ու հասան հաջողության։ «Լիվերպուլը» կփորձի արագ խաղալ, իսկ «Ռեալը» կփորձի գնդակ պահել։ Այն թիմը, որին կհաջողվի թելադրել իր խաղային ռիթմը, կհասնի հաջողության։

Ինչ վերաբերում է երկրպագուների բացակայությանը, ապա դրանից ավելի շատ հաղթում է «Ռեալը»։ Մթնոլորտն «Էնֆիլդում» շատ բան էր տալիս «Լիվերպուլին», մանավանդ եվրոգավաթային խաղերում»,-Բենիտեսի խոսքն է մեջբերում Marca-ն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: