Logo

Դավիդ Լուիսը պատասխանատվություն է վերցրել «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.06.2020ՍՊՈՐՏ
thumbnail - Դավիդ Լուիսը պատասխանատվություն է վերցրել «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:00

-

-

«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը պատասխանատվություն է վերցրել «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության համար Անգլիայի առաջնության 28-րդ տուրում:

Բրազիլացին փոխարինման էր մտել հանդիպման 24-րդ րոպեին, արդեն առաջին խաղակեսի վերջնամասում նրա անհաշվենկատ գործողության պատճառով Ռահիմ Ստեռլինգը բացել էր խաղի հաշիվը, 51-րդ րոպեին պաշտպանը խախտել էր կանոնները տուգանային հրապարակում, կարմիր քարտ էր ստացել, իսկ նշանակված 11 մետրանոցը դիպուկ է իրացրել Կևին դե Բրույնեն։

«Դրանում թիմի մեղավորությունը չկա, դա իմ մեղքն է։ Մարզիչը ու բոլոր ֆուտբոլիստները հիանալի աշխատանք են կատարել, դա միայն իմ մեղքն է։

Վերջին 2 ամիսներին ես պետք է այլ որոշումներ կայացնեի։ Բայց չարեցի այդպես։ Խնդիրը իմ պայմանագրի մեջ է։

Ի՞նչ որոշում։ Մեկ այլ։ Փորձել որքան հնարավոր է շուտ որոշել իմ ապագան, բայց ես դա չարեցի։ Չեմ ցանկանում դա որպես արդարացում օգտագործել։ Դա իմ մեղավորությունն էր, ահա և վերջ։

Ինձ դուր է գալիս այստեղ գտնվելը, այդ պատճառով շարունակում եմ տքնաջան մարզվել, այդ պատճառով էլ հիմա դուրս եկա լրագրողների մոտ։ Ոչ ոք չխնդրեց ինձ խոսել։ Դա իմ որոշումն է։ Ես ցանկանում եմ մնալ։ Մարզիչը գիտի դա ու ցանկանում է, որ ես մնամ։ Մենք սպասում ենք որոշումների»,-BBC-ն է մեջբերում Լուիսի խոսքերը:

Դավիդ Լուիս՝ անառակ որդու վերադարձը․ 1 «արդյունավետ սխալ», 1 11մ մրցակցի համար, 1 կարմիր քարտ, այս ամենը՝ 25 րոպեում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: