Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ
24 Փետրվար 2021 - 00:00
0
Բորուսիա Մյոնխենգլադբախ
2
Մանչեսթեր Սիթի
0 - 1 Բերնարդու Սիլվա - 29`
0 - 2 Գաբրիել Ժեզուս - 65`
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վնասվածք էր ստացել «Աստոն Վիլայի» դեմ նախորդ խաղին, և ըստ նախնական կանխատեսումների՝ բաց է թողնելու 2 շաբաթ:
Այսօր, սակայն, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ բելգիացու վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է. «Դե Բրույնեն շարքից դուրս կմնա 4-ից 6 շաբաթով»:
Այսպիսով՝ դե Բրույնեն բաց կթողնի Պրեմիեր լիգայի մի քանի հանդիպում, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ առաջին խաղին: