Logo

ՖԻՖԱ-ն ներկայացրել է նաև տարվա լավագույն մարզչի մրցանակի 3 հավակնորդներին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.12.2020ՍՊՈՐՏ
the best fifa football award - ՖԻՖԱ-ն ներկայացրել է նաև տարվա լավագույն մարզչի մրցանակի 3 հավակնորդներին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:12

-

-

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է այն 3 մասնագետներին, որոնք հավակնում են ճանաչվել 2020 թվականի լավագույն մարզիչ:

Հեղինակավոր մրցանակը կարող են ստանալ գերմանացիներ Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ) ու արգենտինացի Մարսելո Բիելսան («Լիդս Յունայթեդ»):

Ֆլիկը «Բավարիայի» հետ նախորդ մրցաշրջանում չեմպիոնական եռահաղթանակ էր գրանցել՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: Կլոպը «Լիվերպուլին» վերջին 30 տարում առաջին անգամ հասցրել էր Անգլիայի չեմպիոնի կոչմանը, իսկ Բիելսան «Լիդս Յունայթեդին» 16 տարվա ընդմիջումից հետո վերադարձրել էր Պրեմիեր լիգա:

The Best-2020 մրցանաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ու կանցկացվի առցանց ձևաչափով: Դա կապված է աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի հետ: Լավագույնների քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 25-ին և ավարտվել դեկտեմբերի 9-ին:

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եռյակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: