Logo

Գոլային_օրացույց_#6. Էմրեի շքեղ գոլերն ու Կլաուդիո Լոպեսի թրենդային պարը (տեսանյութ)

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 07.12.2018ՍՊՈՐՏ
2f329b1f1a0691898885401d787ecc44 hd - Գոլային_օրացույց_#6. Էմրեի շքեղ գոլերն ու Կլաուդիո Լոպեսի թրենդային պարը (տեսանյութ)

Համոզված եմ՝ աշխատանքային կայուն գրաֆիկով աշխատող մարդկանց համար ուրբաթն ամենասիրելի օրն է: Նրանք ժամերն են հաշվում, որպես ավարտվի աշխատանքային օրն ու շաբաթը, ու գան երկար սպասված հանգստյան օրերը: Կարելի է մի լավ լիցքաթափվել, ժամանակ տրամադրել ընտանիքին/ընկերներին/զբոսանքին/(այստեղ կարող է լինել ձեր տարբերակը), ինչպես նաև գամվել էկրանների առաջ ու հետևել եվրոպական առաջնությունների հանդիպումներին:

16 տարի առաջ այս օրը՝ 2002 թվականի դեկտեմբերի 7-ը եղել է հանգստյան օր, հին մայրցամաքի ուժեղագույն առաջնություններում ընթանում էին հանդիպումներ: Ապենինյան թերակղզում մասնավորապես թեժ էր: Սկուդետոյի համար մրցավազքին մասնակցում էին «Լացիոն» ու «Ինտերը»: Երկրպագուներն անհամբերությամբ էին սպասում այս խաղին, և նրանց ակնկալիքներն արդարացան:

Նախ առաջարկում ենք ծանոթանալ մեր շարքի նախորդ գոլերին, հետո նոր անցնել այսօրվա հերոսին/հերոսներին:

Գոլային օրացույց. Ո՞վ է նոյեմբերի 2-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #2. Ո՞վ է նոյեմբերի 9-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #3. Ո՞վ է նոյեմբերի 16-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #4. Ո՞վ է նոյեմբերի 23-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Գոլային օրացույց #5. Ո՞վ է նոյեմբերի 30-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

07.12.2002թ. «Լացիո» – «Ինտեր»

Հանդիպման արդեն մեկնարկում հռոմեացիները, ձմեռ օրով, սառը ցնցուղը ձեռքերն առած, հարձակվեցին «Ինտերի» վրա: Այն ժամանակ Էկտոր Կուպերի գլխավորությաբ խաղացող հյուրերը չկարողացան դիմանալ ճնշմանը: Ավելի երիտասարդ Ռոբերտո Մանչինին իր տղաներին գերազանց էր տրամադրել պատասխանատու խաղին: Առաջին կեսի ավարտին լուսատախտակին վառվում էր արդեն 3-0 հաշիվը՝ հօգուտ տան տերերի: Իտալիայում տոն տվող արգենտինացիներից մեկը՝ Կլաուդիո «Պիոխո» Լոպեը հեթ-տրիկ ձևակերպեց: Վարպետորեն գնդակը մրցակցի դարպասն ուղարկելուց հետո Լոպեսը շտապեց գոլը նշելու: Խաղը դիտած երկրպագուները հիմա միանշանակ կտեղափոխվեն հիշողության ջերմ գիրկը:

Ովքեր տեղյակ չեն, թե ինչ է անում Կլաուդիո Լոպեսը, հղումը սա է: Դիտեք ու անպայման հետ եկեք. շարունակությունը «բոմբ» է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2