Logo

Քեյնն ակնարկել է, որ ուզում է հեռանալ «Տոտենհեմից»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 20.05.2021ՍՊՈՐՏ
Harry Kane 1 - Քեյնն ակնարկել է, որ ուզում է հեռանալ «Տոտենհեմից»

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ապագայի մասին։ Անգլիացի խաղացողը ընթացիկ մրցաշրջանից հետո հավանաբար կհեռանա հյուսիսլոնդոնյան թիմից։

«Կարծում եմ՝ հաստատ պետք է խոսակցություն լինի։ Եկել է պահը, երբ ես պետք է արձագանքեմ տեղի ունեցածին ու խոսեմ նախագահի հետ։ Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները բավականաչափ լավն են։ 16 տարի անց, ես հույս ունեմ անկեղծ խոսակցության»,- Քեյնի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Քեյնի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: