Logo

Քեյնն ընտրել է իր հաջորդ թիմը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 19.05.2021ՍՊՈՐՏ
kane - Քեյնն ընտրել է իր հաջորդ թիմը

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կողմնորոշվել է, թե որ թիմում է ցանկանում շարունակել կարիերան: The Times-ը տեղեկացնում է, որ անգլիացին ընտրել է «Մանչեսթեր Սիթին»: 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան», սակայն նա ցանկանում է խաղալ Պեպ Գվարդիոլայի թիմում:

Քեյնը մեկ տարի առաջ բանավոր համաձայնության է հասել «Տոտենհեմի» ղեկավար Դենիել Լևիի հետ, որը նրան խնդրել էր ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում: Այժմ նա վերջնականապես համոզվել է, որ «Տոտենհեմի» հետ լուրջ տիտղոս նվաճելը գրեթե անհնար է, այդ պատճառով մտադիր է փոխել թիմը:

Լոնդոնյան ակումբն իր ռմբարկուին գնահատում է 175 մլն եվրո: «Սիթին» մտադիր չէ այդքան մեծ գումար ծախսել մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ինչի մասին հայտնել են նաև Դորտմունդի «Բորուսիային», որը մոտավորապես այդքան գումար է պահանջել Էրլինգ Հալանդի համար: «Քաղաքաբնակները» հույս ունեն Քեյնի տրանսֆերը համաձայնեցնել 115 մլն եվրոյով:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 47 հանդիպման, որոնցում 32 գոլ է խփել ու 16 գոլային փոխանցում կատարել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: