տուր
01 Հունվար 1970 - 13:13
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուզիչ նամակ է գրել ակումբի 11-ամյա երկրպագու Լուիս Բալֆեին, որը անցյալ ամիս նամակ էր հղել գերմանացին մասնագետին՝ պատմելով իր անհանգստության մասին նախքան դպրոց ընդունվելը:
Կլոպն էլ ժամանակ է գտել ու պատասխանել.
«Բարև Լուիս,
Կարո՞ղ եմ սկսել գաղտնիքից: Ես նույնպես անհանգստանում եմ: Անկեղծ ասած՝ անհանգիստ կլինեի, եթե չանհանսգտանայի, քանի որ երբ դա սկսվում է, հնարավորություն եմ ստանում այդ էներգիան ինչ-որ դրական բանի վերածելու:
Գիտեմ, որ քո տարիքի տղայի համար պետք է որ տաօրինակ լինի մտածել, որ «Լիվերպուլի» մարզիչը կարող է զգալ այն, ինչ դու:
Քո նամակից պարզ է դառնում, որ դու ուշադիր ու հոգատար անձնավորություն ես, իսկ երբ այդ որակներն ունես, դժվար է չանհանգստանալ:
Դու հարցրել ես ինձ` ինչ եմ անում, երբ իմ ֆուտբոլիստները նույն զգացողություններն են ունենում ու պատասխանը պարզ է. ես հիշեցնում եմ նրանց, թե որքան կարևոր են նրանք ինձ համար ու որքան եմ նրանց հավատում և չեմ կասկածում, որ նույն իրավիճակն է քո ու քո ընտանիքի մոտ: Դու չպետք է անհանգստանաս, որ տեղի են ունենում վատ բաներ:
Ինչպես գիտես, պարտվել եմ շատ եզրափակիչներում, ու դա տհաճ զգացում է, բայց ընտանիքիս ու ընկերներիս օգնությամբ՝շարունակել եմ առաջ շարժվել, ու վերջիվերջո մենք հիանալի ժամանակներ ունեցանք:
Եթե կենտրոնանայի վատ պահերի վրա, գիտեմ, որ դա անհնարին կլիներ, այդ պատճառով լավատես եղիր ինքդ քո հանդեպ ու անհամբերությամբ սպասիր հիանալի ժամանակների, որոնք դեռ պետք է տեղի ունենան: Ու մի մոռացիր, որ դու լիվերպուլյան ընտանիքի մի մասն ես, իսկ դա նշանակում է, որ կան քեզ պես միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ, որոնք ցանկանում են, որ դու այնքան երջանիկ լինես, որքան դա հնարավոր է:
Քո աջակցությունը շատ բան է նշանակում իմ ու «Լիվերպուլում» բոլորի համար, այնպես որ, հույս ունեմ, որ նամակը ցույց է տալիս, որ աջակցում ենք քեզ»,-ասվում է նամակի մեջ:
Thank you #jurgenklopp for the amazing reply to my son's letter about how he handles anxiety. You have made one boy very happy! @LFC #YNWA#anxiety #Motivation https://t.co/f7EkrZaRkP
— Milena Balfe (@balfe_mils) October 10, 2020