Logo

«Մենք պայմանավորվածություն ունենք». Սանչոն կհեռանա՞ «Բորուսիայից»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 03.05.2021ՍՊՈՐՏ
bvb sancho haaland 1920 - «Մենք պայմանավորվածություն ունենք». Սանչոն կհեռանա՞ «Բորուսիայից»

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը խոսել է թիմի առաջատարների՝ Ջեյդոն Սանչոյի և Էրլինգ Հալանդի հավանական տրանսֆերների մասին ու նշել, որ ակումբը կարող է վաճառել անգլիացուն:

«Ջեյդոնի հետ դեռ նախորդ տարվանից ունենք ասպետական համաձայնություն՝ նրա տրանսֆերի հարցով: Նա գիտի, որ կարող է հեռանալ ակումբից, բայց միայն հստակ պայմանների դեպքում: Բայց նման համաձայնություն մենք Հալանդի հետ չունենք», – Ցորկի խոսքերն է փոխանցում AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչոյի համար, որի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը», դորտմունդցիները կպահանջեն 100 միլիոն եվրո: Հալանդի արժեքը, ըստ մամուլի՝ կազմում է 180 միլիոն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: