Logo

Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 13.03.2020ՍՊՈՐՏ
Arteta - Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:04

-

-

«Արսենալի» 37-ամյա իսպանացի մարզիչ Միկել Արտետայի կոնորավիրուսի COVID-19-ի թեստը դրական արդյունք է տվել, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Անձնակազմը, որը սերտ շփման մեջ է եղել Արտետայի հետ, կինքնամեկուսացվի՝ համաձայն համաշխարհային առողջապահության սկզբունքների: Կարանտինի մեջ կլինեն նաև «Արսենալի» մարզչական շտաբի մեծ մասը:

«Մեր մարդկանց ու լայն հասարակության առողջությունը մեզ համար առաջնային է, հենց դրա վրա ենք մենք կենտրոնացած: Մտածում ենք Միկելի մասին, որը հիասթափված է, բայց լավ ինքնազգացողություն ունի: Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք համապատասխան մարդկանց հետ, որպեսզի ինչպես հարկն է վարվենք խնդրի հետ ու մենք հույս ունենք վերադառնալ մարզումներին ու խաղերին, երբ թույլ տան բժիշկները»,-ասել է «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը:

Ինքը Արտետան արդեն մեկնաբանել է ստեղծված դրությունը. «Սա իսկապես հիասթափեցնող է, թեստ հանձնեցի վատ ինքնազգացողությունից հետո: Կվերադառնամ աշխատանքին, երբ ստանամ բժիշկների թույլտվությունը»,-ասել է իսպանացի մարզիչը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է նաև ախտորոշվել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դանիելե Ռուգանիի ու «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադինիի մոտ: Հիվանդության տարածման պատճառով դադարեցվել են Իտալիայի ու Իսպանիայի առաջնությունները: Հետաձգվել են Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» ու «Յուվենտուս»-«Լիոն» հանդիպումները:

Ռոջերսը հաստատել է. «Լեսթերի» 3 ֆուտբոլիստներ կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել են»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: