Logo

Օզիլը դուրս է մնացել «Արսենալի» հայտացուցակից ԱՊԼ-ի համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 20.10.2020ՍՊՈՐՏ
bd763541 341f 423a 9ebb 1dfd82585c94 scaled - Օզիլը դուրս է մնացել «Արսենալի» հայտացուցակից ԱՊԼ-ի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:05

-

-

Կիսապաշտպան Մեսութ Օզիլը ու պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կհեռացվեն «Արսենալի» հայտացուցակից Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի համար, այս մասին հայտնում է Goal-ը։

Աղբյուրը գրում է, որ ֆուտբոլիստներին տեղեկացրել են, որ նրանք չեն ընդգրկվի 25 խաղացողներից բաղկացած թարմացված ցանկում։ Դա նշանակում է, որ նրանք չեն կարողանա մասնակցել ԱՊԼ որևէ հանդիպման նվազագույնը մինչև 2021 թվականի փետրվար։

Օզիլը ու Սոկրատիսը նաև տեղ չէին գտել «զինագործների» հայտացուցակում Եվրոպա լիգայի համար։

Բանն այն է, որ գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույսեր չի կապում ֆուտբոլիստների հետ, այդ պատճառով լոնդոնյան ակումբը վաճառքի էր հանել նրանց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն Օզիլը պարզ է դարձրել, որ ցանկանում է մնալ ակումբում մինչև 2021-ին պայմանագրի ավարտը։

Գերմանացի ֆուտբոլիստը հանդիսանում է անգլիական ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել այս տարվա մարտ ամսին՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարից առաջ։ Աղբյուրը վստահ է, որ հենց «Վեսթ Հեմի» դեմ խաղն է եղել Օզիլի վերջին հանդիպումը «Արսենալի» մարզաշապիկով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: