Logo

Օզիլը հրաժարվել է աշխատավարձի կրճատումից

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.04.2020ՍՊՈՐՏ
ghevi6T2RVO00anZ06cTXw Mesut Ozil - Օզիլը հրաժարվել է աշխատավարձի կրճատումից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:03

-

-

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ու ևս երկու ֆուտբոլիստ, որոնց անունները չեն նշվում, հրաժարվել են ակումբի առաջարկի կրճատել աշխատավարձերը 12,5%-ով։

«Զինագործները» պաշտոնապես հայտարարել են, որ ակումբի աշխատակազմը ու բոլոր ֆուտբոլիստները տվել են իրենց համաձայնությունը աշխատավարձի նվազեցմանը, սակայն Daily Mail-ը պնդում է, որ Օզիլը, որը ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է 350 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով, այն խաղացողների է, ով ընդառաջ չի գնացել ակումբի պահանջին։

Օզիլը ընդգծել է, որ պատրաստ է աշխատավարձի նվազեցման ապագայում, սակայն հիմա մտադիր չէ շտապել այդ հարցով։ Գերմանացի կիսապաշտպանը ասել է թիմակիցներին, որ հարգում է իրենց որոշումը՝ շեշտելով, որ նրանք էլ պետք է հարգեն իր ընտրությունը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: