Logo

«Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» օգնի վճարել Մխիթարյանի աշխատավարձը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 07.05.2020ՍՊՈՐՏ
mkhitaryan - «Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» օգնի վճարել Մխիթարյանի աշխատավարձը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձևակերպելու համար «Ռոման» ցանկանում է, որ «Արսենալը» վճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, հայտնում է ESPN-ը։

Լոնդոնյան ակումբում իր պայմանագրի համաձայն՝ Մխիթարյանը վաստակում է 180 հազար ֆունտ ստեռլինգ շաբաթական։ «Գայլերը» պատրաստ չեն նման կլորիկ աշխատավարձ վճարել խաղացողին այդ պատճառով ֆինանսական աջակցություն են ակնկալում «զինագործներից»։

«Արսենալի» ֆինանսական զիջումների կարող է գնալ ցածր տրանսֆերային արժեք սահմանելով կամ աշխատավարձի մասնակի վճարումով։

Ըստ շշուկների՝ անգլիական ակումբը 10 մլն. ֆունտ է պահանջում Մխիթարյանի դիմաց, սակայն «Ռոման» ամեն կերպ փորձում է նվազեցնել այս արժեքը։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ամառային նախորդ տրանսֆերային պատուհանին տեղափոխվոլ էր հռոմեական թիմ վարձավճարով։ Նա այդ ժամանակ համաձայնվել էր աշխատավարձի զգալի նվազեցման։

Հենրիխ Մխիթարյանը դիմել է «Արսենալին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: