Logo

Սուպերաստղ ու թոփ պաշտպան. ում է գնելու «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 24.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
skysports solskjaer man utd 5393066 - Սուպերաստղ ու թոփ պաշտպան. ում է գնելու «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը

ԵՎՐՈ 2020-ի թոհուբոհում ժամանակավորապես մոռացվել է ակումբային ֆուտբոլը: Շաբաթներն անցնում են, Եվրոպայի առաջնությունն էլ հատել է հասարակածը, և դրա ավարտից անմիջապես հետո եվրոպական ակումբները կսկսեն միջմրցաշրջանային հատվածը, կանցկացնեն ընկերական հանդիպումներ, կսկսեն (կան ակումբներ, որ արդեն սկսել են) պլանավորել թիմի կազմը, որոշել՝ ով կհեռանա թիմից և ինչ համալրումներ կլինեն:

VNews-ը սկսում է «անցնել» բոլոր գրանդ ակումբներով՝ մանրամասն հասկանալու՝ ինչ փոփոխություններ են լինելու այդ թիմերի կազմերում, ինչ ֆուտբոլիստների կարիք ունեն այդ թիմերն ու ովքեր են այդ բացերը լրացնելու հիմնական թեկնածուները:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Սկսենք «Մանչեսթեր Յունայթեդից» ու նախևառաջ հիշենք՝ ինչ արդյունքներ գրանցեց Ուլե Գունար Սուլշերի թիմն ավարտված մրցաշրջանում: «Մանկունիանցիները» Պրեմիեր լիգայում անցկացրին բավական լավ խաղարկություն՝ 2017/18-ից հետո առաջին անգամ կրկին զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: «Յունայթեդը» մինչև հունվար-փետրվար նույնիսկ պահպանում էր չեմպիոնության հույսերը, և 2-3 սայթաքումից հետո միայն Գվարդիոլայի անկասելի «Սիթին» պոկվեց ու նվաճեց Պրեմիեր լիգան: Չեմպիոնների լիգայում «Յունայթեդի» արդյունքը հիասթափեցնող էր. թիմը, իհարկե, բարդ խմբում էր ընդգրկված՝ ՊՍԺ-ի ու «Լայպցիգի» հետ միասին, և չկարողացավ հաղթահարել նույնիսկ խմբային փուլը՝ ընթացքում անսպասելիորեն պարտվելով «Իստանբուլ Բաշակշեհիրին»: Եվրոպա լիգայում «Յունայթեդը» հասավ եզրափակիչ, Անգլիայի գավաթում՝ մինչև 1/4 եզրափակիչ, իսկ լիգայի գավաթում՝ մինչև կիսաեզրափակիչ:

EtP9bBoWgAIflkq 960x608 - Սուպերաստղ ու թոփ պաշտպան. ում է գնելու «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը

Եթե ընդհանուր հայացք նետենք ՄՅՈւ-ի մրցաշրջանին, ապա կհասկանանք, որ թիմը շարունակեց զարգացման իր բնականոն գործընթացը. մեկնարկային կազմն ավելի հստակ տեսք ստացավ, խաղակցվածությունն ավելի լավն էր, քան նախորդ մրցաշրջաններում, ու կային միայն առանձնահատուկ ու անհատական հիասթափություններ (օրինակ՝ Անտոնի Մարսիալը): Այդուհանդերձ՝ Սուլշերի թիմը հերթական մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսի, Չեմպիոնների լիգայում էլ հեռուն չգնաց, և սա նշանակում է, որ էվոլուցիոն գործընթացը պետք է շարունակվի, թիմի կազմը պետք է ավելի ուժեղանա, նոր համալրումների կարիք դեռ կա, ինչի մասին էլ հենց հայտարարել է նորվեգացի մասնագետը:

«Եթե ցանկանում ենք ավելի մեծ հավակնություններ ունենալ հաջորդ մրցաշրջանում, ապա պետք է ուժեղացնենք կազմը: Ցանկանում ենք մեկ քայլ էլ առաջ գնալ, ինչի համար, կարծում եմ, մեզ անհրաժեշտ են ևս 2-3 նոր ֆուտբոլիստներ: Աշխատում ենք ավելի մրցունակ կազմ ունենալու ուղղությամբ: Մենք ԱՊԼ-ի փոխչեմպիոններն ենք, բայց դա այն տեղը չէ, որտեղ ձգտում ենք լինել: Վստահ եմ՝ մեր անմիջական մրցակիցներն ուժեղացնելու են իրենց կազմը, և մենք պետք է նույնկերպ վարվենք», – ընդգծել է Սուլշերը:

Ole Gunnar Solskjaer | Squawka

Ովքե՞ր կհեռանան

Ֆիլ Ջոնս

Նախ՝ սկսենք «մաքրել» թիմն ու հասկանանք՝ որ ֆուտբոլիստներն այլևս «Յունայթեդի» մաս չեն կազմելու: Առաջինը թիմը լքելու է դարպասապահ Սերխիո Ռոմերոն, որի պայմանագրի ժամկետն ավարտվելու է հուլիսի 1-ին և չի երկարաձգվելու: Բայց ակումբի առաջին վաճառքը կարող է լինել թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսինը: 29-ամյա պաշտպանը տարեց տարի ազատ անկում գրանցեց՝ կորցրեց մարզավիճակը, հետո՝ տեղը մեկնարկային կազմում (ավարտված մրցաշրջանում Ջոնսն, առհասարակ, չի խաղացել), հետո էլ արդեն տրանսֆերային արժեքը, որն այս պահին կազմում է 5 միլիոն եվրո: «Յունայթեդն», անկասկած, ամեն ինչ կանի Ջոնսից ազատվելու համար, որը խաղում է մանկունիական ակումբում արդեն 10 տարի:

Դոնի վան դե Բեկ

Դոնի վան դե Բեկը նախորդ տարի «Այաքսից» տեղափոխվեց «Յունայթեդ» 40 միլիոն եվրոյի դիմաց, և այդ գործարքը դարձավ տարվա վատագույններից մեկը: «Այաքսի» հեռանկարային տղայից Մանչեսթերում ոչինչ չմնաց, նա ո՛չ խաղաժամանակ ստացավ, ո՛չ էլ կարողացավ ցույց տալ իր կարողությունները: Անցկացրած 36 խաղ ու խփած ընդամենը 1 գոլ ու 2 ասիստ: Հոլանդացին չդիմացավ մրցակցությանը խաղադաշտի կենտրոնում, և մեծ հավանականությամբ կհեռանա թիմից՝ կամ վարձավճարով, կամ էլ վերջնականապես: Այս պահին նա գնահատվում է 30 միլիոն եվրո:

donny-van-de-beek-manchester-united-2020-21_1xpy2qdwtwlel1xle7e9nw4vh1 - Vbet News

Դենիել Ջեյմս

Ջեյմսը նույնպես խաղաժամանակի խնդիր ունեցավ «Յունայթեդում», և նա նույնիսկ արդյունավետ պահեստային չկարողացավ լինել այստեղ (26 խաղ ու 5 գոլ): Նա իր արագությամբ ու գրոհները եզրափակելու կարողությամբ կարող էր մեծ օգուտ տալ, եթե ունենա խաղաժամանակ, իսկ այդ խաղաժամանակը կարող է ստանալ այլ ակումբում՝ վարձավճարով, իսկ հետո վերադառնալ ավելի ուժեղ և դառնալ կարևոր արդեն ՄՅՈւ-ի համար:

Ո՞վ կգա ՄՅՈւ և ո՞ր դիրքերն ուժեղացնելու կարիք կա

Կենտրոնական պաշտպան. Ռաֆայել Վարան

«Մանչեսթեր Յունայթեդի» բաց թողած գոլերի քանակը (ամենաշատ գոլ ընդունած թիմը լավագույն քառյակում) և երբեմն այդ գոլերի անհեթեթությունից կարելի է ու պետք է եզրակացնել, որ թիմն ունի որակյալ կենտրոնական պաշտպանի կարիք: Հարի Մագուայրը վստահ է գործում, բայց նա մենակ է, Վիկտոր Լինդելոֆն ու Էրիկ Բային չեն կարողանում իդեալական զույգ դառնալ նրա համար:

Raphael Varane very uncertain against Chelsea

Պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու հիմնական հավակնորդը «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանն է՝ «Յունայթեդի» վաղեմի թիրախը: Այս տարի, կարծես, լավ հնարավորություն է ստեղծվել վերջապես ֆրանսիացուն գնելու համար: Ըստ իսպանական մամուլի՝ Վարանը չի ընդունել «Ռեալի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը (որն ավարտվելու է հաջորդ տարի), և այս դեպքում մադրիդցիները ստիպված կլինեն վաճառել նրան, քանի որ ֆինանսական իրավիճակն այլ ելք չի թողնում: Վարանի համար «Ռեալը» կպահանջի 60 մլն:

Պլան Բ. Պաու Տորես

Եթե չստացվի Ռաֆայել Վարանի տրանսֆերը, ապա «Յունայթեդը» կփորձի գնել Եվրոպայի ամենամոդայիկ ու ցանկալի պաշտպաններից մեկին՝ Պաու Տորեսին, որի ծառայություններով հետաքրքրված են այլ գրանդ ակումբներ նույնպես: Տորեսի խաղը վերջին 2 մրցաշրջաններում հսկայական քայլերով աճեց, ինչը «մոտիկից» տեսավ Սուլշերը Եվրոպա լիգայի եզրափակիչում: Աճեց նաև Տորեսի տրանսֆերային արժեքը՝ հասնելով 50 մլնի:

Պլան Ց. Կիրան Տրիպյե

Այս հարցում «Յունայթեդն» ունի նաև 3-րդ՝ այլընտրանքային ու շատ հետաքրքիր տարբերակ: Եթե Տորեսի ու Վարանի տրանսֆերները չստացվեն, ՄՅՈւ-ն ոչ թե կգնի կենտրոնական պաշտպանի, այլ «Ատլետիկոյի» աջ պաշտպան Կիրան Տրիպյեին, իսկ թիմի նոմինալ աջ պաշտպան Աարոն Վան-Բիսական կտեղափոխվի կենտրոն: 23-ամյա պաշտպանը հաջողությամբ կարող է գործել կենտրոնում, քանի որ ունի բոլոր խաղային տվյալները Մագուայրի զույգը դառնալու համար: Ավելին՝ իր արագությամբ Բիսական կփակի Մագուայրի թողած բացերն ու կապահովագրի նրան հակագրոհների ժամանակ:

Trippier to serve rest of 10-week ban after FIFA dismisses appeal

Եզրային հարձակվող. Ջեյդոն Սանչո

«Մանչեսթեր Յունայթեդի» համար մեկ տրանսֆերային թիրախը դեռ 2020-ից եղել և հիմա էլ մնում է «Բորուսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն: Նախորդ տարի Սանչոյի տրանսֆերային արժեքը շատ ավելի բարձր էր՝ 120 մլն, դորտմունդցիների դիրքորոշումն էլ հստակ էր՝ կամ այդքան գումար, կամ ոչինչ: Այս տարի ամեն ինչ այլ է՝ «Բորուսիան» նվազեցրել է Սանչոյի արժեքը մինչև 80-90 մլն-ի և այժմ բանակցություններ է վարում «Յունայթեդի» հետ: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ամեն ինչ մինչ այս պահը լավ է ընթացել և գործարքը, ամենայն հավանականությամբ, շուտով կկայանա: Սանչոյի տրանսֆերով «Յունայթեդը» կունենա ևս մեկ տարբերություն ստեղծող ու հարձակման գծում արդյունավետ ֆուտբոլիստ (16 գոլ ու 20 ասիստ՝ 2020/21-ին), ինչպես նաև հեռակա հարված կհասցնի սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիին»՝ նրա ակադեմիայի սանին գնելով:

Jadon Sancho has Been Spectacular and he May Leave a Legacy that Lasts Generations - Fear The Wall

Պլան Բ. Կինգսլի Կոման

Սանչոյի տրանսֆերը դժվար թե չխափանվի, բայց նույնիսկ այդ դեպքում «Յունայթեդն» ունի այլընտրանք, ու բավական որակյալ: Կինգսլի Կոմանը վերջին շաբաթներին ընդվզում է «Բավարիայի» ղեկավարության դեմ ու նրանց միջև նոր պայմանագրի հարցում բանակցությունները փակուղում են: Կոմանը պահանջում է ավելի մեծ կարևորություն թիմում, պահանջում է հաստատուն տեղ մեկնարկային կազմում (Սանեի կամ Գնաբրիի փոխարեն) և ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում է հիմա: Այն, ինչ նա չի ստանա «Բավարիայում», կարող է ստանալ ՄՅՈւ-ում:

Մեր ընտրանին

Կենտրոնական հարձակվող

«Մանչեսթեր Յունայթեդի» համար կենտրոնական հարձակվողի գոտին թարմացնելը առաջնահերթություն չէ, բայց այս դիրքում էլ «Յունայթեդը» երկարաժամկետ լուծում չունի: Այո, Կավանին ամբողջովին արդարացրեց սպասելիքները՝ 39 խաղում խփեց 17 գոլ ու կատարեց 6 գոլային փոխանցում և վաստակեց նոր պայմանագիր: 9 համարի դիրքում հաջողությամբ  կարող են խաղալ նաև Մարկուս Ռեշֆորդը կամ Անտոնի Մարսիալը:  Այդուհանդերձ՝ իրադարձությունների անկանխատեսելի զարգացման դեպքում ՄՅՈւ-ն կարող է «մարդասպանի» որսալ, իսկ տարբերակները քիչ չեն. Լևանդովսկին ու Քեյնը, կարծես, որոշել են լքել իրենց թիմերը, իսկ Էրլինգ Հալանդի պայքարում ակումբը կարող է օգտագործել Սուլշերի գործոնը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը՝ 2021/22 մրցաշրջանում

4-3-3

աս6 - Սուպերաստղ ու թոփ պաշտպան. ում է գնելու «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: