Logo

Երկար որոնումներից հետո փրկարարները գտել են Ալիսոնի հոր դին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 25.02.2021ՍՊՈՐՏ
liverpool goalkeeper alisson becker dads death cause min - Երկար որոնումներից հետո փրկարարները գտել են Ալիսոնի հոր դին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:19

-

-

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել:

Բրազիլացի ֆուտբոլիստի հայրը՝ Ժոզե Բեքերը երեկ գնացել իրեն պատկանող տարածքի ջրամբարներից մեկը, ինչից հետո անհետացել է, հայտնում Rádio Grenal-ի լրագրող Կառլոս Լասերդան:

Ժոզեի ընտանիքը փրկարարներ է կանչել, որոնք մինչև գիշեր փնտրել են 57-ամյա բրազիլացուն: Մթության ժամանակ որոնումները դադարեցվել են: Առավոտյան փրկարարները գտել են Բեքեր-ավագի դին: Նա խեղդվել է ջրամաբարում:

Ալիսոնից բացի Ժոզեն նաև մեկ այլ որդի ունի: 34-ամյա Մուրիելը «Ֆլումինենսեի» դարպասապահն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: