Logo

«Մոնակոյի» պաշտպանը մերժել է «Բավարիային» և կտեղափոխվի գերմանական մեկ այլ ակումբ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.01.2020ՍՊՈՐՏ
1577925733 2.sport - «Մոնակոյի» պաշտպանը մերժել է «Բավարիային» և կտեղափոխվի գերմանական մեկ այլ ակումբ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:34

-

-

«Մոնակոյի» պաշտպան Բենջամին Հենրիխսը չի դառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Bild պարբերականը:

22-ամյա խաղացողը մտադիր է կարիերան շարունակել գերմանական մեկ այլ ակումբում՝ «Լեյպցիգում»: Հենրիխսն արդեն համաձայնության է հասել Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության առաջատարի հետ:

«Բավարիան» հետաքրքրված էր ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն նա ընտրել է «Լեյպցիգ» տեղափոխվելու տարբերակը:

Հենրիխսը Բունդեսլիգայում ավելի վաղ պաշտպանել է Լևերկուզենի «Բայերի» մարզական պատիվը: Նա նաև ունի փորձ հանդես գալու Գերմանիայի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում: Պաշտպանը 2016 թվականին իր նորամուտն է նշել երկրի ազգային ընտրանու կազմում: Հենրիխսն ազգային հավաքականում առ այսօր մասնակցել է 3 հանդիպման՝ 2017 թվականին դառնալով Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող:

Բունդեսլիգայի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: