Logo

Ադամյան. «Մարզիչն ինձ հնարավորութուն տվեց, ու ես փորձեցի օգտագործել այն»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.10.2019Հայկական ֆուտբոլ
71714788 433140410718165 7727345210086129664 n - Ադամյան. «Մարզիչն ինձ հնարավորութուն տվեց, ու ես փորձեցի օգտագործել այն»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:28

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի դուբլը հաղթանակ է պարգևել իր թիմին «Բավարիայի» դեմ արտագնա հանդիպմանը: Խաղից հետո Սարգիս Ադամյանը խոսել է հանդիպման մասին:

«Ուզում էինք օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որ ունեինք, և մենք արեցինք դա: Պաշտպանությունում հուսալի էինք խաղում, իսկ հակագրոհելիս անհրաժեշտ էր դիպուկություն: Այսօր հաջողվեց:

Մարզիչն ինձ հնարավորություն տվեց, իսկ ես փորձեցի օգտագործել այն ու վերադարձնել վստահությունը: Կարծում եմ՝ ստացվեց: Անհամբերությամբ եմ սպասում իմ հաջորդ խաղին»,- «Հոֆենհայմի» պաշտոնական կայքը փոխանցում է Ադամյանի խոսքը:

Ավելի վաղ հաղորդել ենք, որ Ադամյանը SofaScore-ի վարկածով ամենաբարձր գնահատականին է արժանացել իր թիմի ֆուտբոլիստների շրջանում, իսկ ահա WhoScored-ի վարկածով հայ հարձակվողը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: