տուր
01 Հունվար 1970 - 20:00
-
-
«Հոֆենհայմի» պաշտոնական կայքը հրապարակել է թիմի միջմրցաշրջանային ընկերական հանդիպումների խաղացանկը, որը կմեկնարկի հունիսի 29-ից:
Սարգիս Ադամյանի թիմն իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ն Սատելբախում՝ Բռաունչվեյգի «Այնտրախտի» դեմ: 5 օր անց՝ հուլիսի 17-ին «Հոֆենհայմը» Զուզենհաուսում կխաղա Ադամյանի նախկին ակումբի՝ «Յան Ռեգենսբուրգի» հետ: Օգոստոսի 3-ին գերմանական ակումբը Սինշեյմում ուժերը կչափի «Սևիլիայի» հետ, իսկ օգոստոսի 16-ին արդեն կմեկնարկի Բունդեսլիգայի 2019/20 խաղարկությունը: