Logo

«Բավարիան» պաշտոնական անդրադարձ է կատարել Ֆլիկի հայտարարությանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 18.04.2021ՍՊՈՐՏ
պաշտոնական անդրադարձ է կատարել Ֆլիկի հայտարարությանը - «Բավարիան» պաշտոնական անդրադարձ է կատարել Ֆլիկի հայտարարությանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պաշտոնապես հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո լքելու է իր զբաղեցրած պաշտոնը:

Մյունխենյան ակումբն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով գլխավոր մարզչի հայտարարությանը:

«Շաբաթ ակումբի գլխավոր մարզիչը հայտարարեց թիմի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու իր ցանկության մասին, պայմանագիր, որի ժամկետը լրանում է 2023 թվականին:

Ֆլիկն իր ցանկությունն ակումբի ղեկավարությանը հայտնել է անցյալ շաբաթ: Կողմերը պայմանավորվել են կենտրոնանալ «Վոլֆսբուրգի», «Բայերի» ու «Մայնցի» դեմ առանցքային խաղերի վրա:

«Բավարիան» հավանություն չի տալիս Հանսի Ֆլիկի միակողմանի հայտարարությանը ու կշարունակի բանակցությունները «Մայնցի» դեմ խաղից հետո, ինչպես պայմանավորվածություն կա»,- ասված է թիմի պաշտոնական հայտարարության մեջ:

Bild. «Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածուները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: