Logo

«Բավարիան» ցանկանում է գնել Բունդեսլիգայի 3 տաղանդներին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 19.08.2021ՍՊՈՐՏ
1327481513.0 - «Բավարիան» ցանկանում է գնել Բունդեսլիգայի 3 տաղանդներին

«Բավարիան» մտածում է կազմը թարմացնելու մասին:

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, մյունխենյան ակումբը պատրաստվում է գնել Բունդեսլիգայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից 3-ին՝ «Վոլֆսբուրգի» աջ պաշտպան Ռիդլե Բակուին, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսին և «Բայերի» խաղարկող Ֆլորիան Վիրցին:

Բակուի տրանսֆերի հարցով «Բավարիան» արդեն սկսել է բանակցությունները «Վոլֆսբուրգի» հետ: Նոյհաուսի համար «Բորուսիան» պահանջում է 40 մլն եվրո, և բացի «Բավարիայից» կան ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված այլ ակումբներ: Ֆլորիան Վիրցն ունի շատ ավելի բարձր տրանսֆերային արժեք՝ 45 մլն եվրո, և ամեն տարի նրա արժեքն ավելի է բարձրանում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: