Բունդեսլիգայի թվիթերյան էջը հատուկ անդրադարձել է Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանին, որը «Բորուսիայի» դեմ խաղում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Սարգիս Ադամյան՝ մեծ թիմերի դահիճը», – գրել է Բունդեսլիգայի թվիթերյան էջը՝ նշելով Ադամյանի՝ «Բավարիայի» դեմ խաղի ցուցանիշը. հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ մյունխենցիների հետ խաղում: Եվ, իհարկե, «Բորուսիայի» դեմ գրանցած արդյունքը:
vs Bayern: ⚽⚽
vs Dortmund: ⚽🅰️Sargis Adamyan 💙 big name opposition pic.twitter.com/aRGR5coYIf
— Bundesliga English (@Bundesliga_EN) December 20, 2019
Բունդեսլիգայում 17 խաղից հետո «Հոֆենհայմը» վաստակած 27 միավորով 6-րդ հորիզոնականում է: Ադամյանն էլ անցկացրած 8 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: