Logo

Հայաստանի հավաքականը մեկնեց Սկոպյե (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.08.2021Հայկական ֆուտբոլ
2 11 - Հայաստանի հավաքականը մեկնեց Սկոպյե (ֆոտո)
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 4 տուր

02 Սեպտեմբեր 2021 - 22:45

0

Հյուսիսային Մակեդոնիա

0

Հայաստան

Հայաստանի հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ընտրանին ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: 3 խաղից հետո Խոակին Կապառոսի սաները վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորում են J խմբի մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի ազգային ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի
1 8 - Հայաստանի հավաքականը մեկնեց Սկոպյե (ֆոտո)

2 11 - Հայաստանի հավաքականը մեկնեց Սկոպյե (ֆոտո)

3 7 - Հայաստանի հավաքականը մեկնեց Սկոպյե (ֆոտո)

4 4 - Հայաստանի հավաքականը մեկնեց Սկոպյե (ֆոտո)

5 5 - Հայաստանի հավաքականը մեկնեց Սկոպյե (ֆոտո)

  • 5
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: