Օգոստոսի 15-ի առավոտյան 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլերը՝ հաղորդում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Գերդ Մյուլերը բացառիկ նվաճումների է հասել Գերմանիայի հավաքականի ու «Բավարիայի» կազմում: Մյունխենյան ակումբում անցկացրած 607 խաղում Մյուլերը դարձավ 566 գոլի հեղինակ: Բունդեսլիգայում նա գրանցեց աննախադեպ ցուցանիշ՝ 365 գոլ, 7 անգամ դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու:
Գերդ Մյուլերն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն էր, Եվրոպական չեմպիոնների գավաթի եռակի հաղթող:
Գերդ Մյուլերն այնպես էր աչքի ընկնում իր ռմբարկուական հատկանիշներով, որ Գերմանիայում նրան կոչում էին «Ազգի ռմբարկուն»: