Logo

Նագելսմանը պատրաստ է կարիերան Անգլիայում շարունակել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.02.2021ՍՊՈՐՏ
julian nagelsmann leipzig 1iyv8jspvhkm16olt62uq2isa scaled - Նագելսմանը պատրաստ է կարիերան Անգլիայում շարունակել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:31

-

-

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, հնարավոր է, հեռանա գերմանական ակումբից:

Ինչպես տեղեկացնում է Bild-ի թղթակից Քրիստիան Ֆոլկն իր թվիթերյան էջում, Նագելսմանը դեմ չէ կարիերան շարունակել Անգլիայում ու փոխարինել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մտադիր է մեծ ուշադրությամբ հետևել թիմի ելույթներին առաջիկա ժամանակներում, և անհաջող արդյունքների դեպքում հեռացնել պորտուգալացի մասնագետին զբաղեցրած պաշտոնից՝ մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» դիտարկում է նաև «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին հրավիրելու տարբերակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: