Logo

Որ ակումբն է այս պահին ֆավորիտ Դավիդ Ալաբայի համար պայքարում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 09.02.2021ՍՊՈՐՏ
skysports david alaba bayern 5242343 - Որ ակումբն է այս պահին ֆավորիտ Դավիդ Ալաբայի համար պայքարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:50

-

-

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է առաջիկա ամռանը հեռանալ մյունխենյան ակումբից: Հենց այդ ժամանակ է ավարտվելու Գերմանիայի չեմպիոնի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը:

28-ամյա ավստրիացու ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին» և Մադրիդի «Ռեալը», բայց «ազնվականները» խաղացողի բարձր ֆինանսական պահանջների պատճառով հրաժարվել են այդ տեղափոխությունն իրականացնելու մտքից: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Ալաբան լոնդոնյան ակումբից ավելի վաղ պահանջել էր տարեկան 22 մլն եվրո աշխատավարձ: «Չելսին» հրաժարվել է կորոնավիրուսի պանդեմիայի հարուցած ֆինանսական ճգնաժամի պայմաններում նման աշխատավարձ վճարել ավստրիացի պաշտպանին:

Այդպիսով, Ալաբայի հետ պայմանագիր ստորագրելու գլխավոր թեկնածուն Մադրիդի «Ռեալն» է, որը պատրաստ է նրան հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով և վճարել պահանջվող աշխատավարձը:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ավելի վաղ խոստովանել էր, որ կցանկանար թիմում պահպանել ավստրիացի ֆուտբոլիստին:

Աղբյուր. Ռամոսը հաջորդ շաբաթ համաձայնության կգա անգլիական ակումբի հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: