Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրում սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտություն է կրել «Ռեալ Սոսյեդադից»։
Մրցավարական անձնակազմը հանդիպման ընթացքում աչքի է ընկել վիճահարույց մի շարք որոշումներով։ Դրանցից մեկը բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ջունիորի մասնակցությամբ դրվագն էր, որում մրցավարները կանոնների խախտում չեն նկատել դարպասապահ Գերոնիմո Ռուլիի գործողություններում։