Logo

Վալվերդե․ «15 օր առաջ մտածում էինք՝ կարող ենք թրեբլ ձևակերպել, բայց որոշիչ պահերին դուրս մնացինք մրցակցությունից»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.05.2019ՍՊՈՐՏ
valverde cropped xplxedi16rog1vfkq9tjw0xlu - Վալվերդե․ «15 օր առաջ մտածում էինք՝ կարող ենք թրեբլ ձևակերպել, բայց որոշիչ պահերին դուրս մնացինք մրցակցությունից»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:14

-

-

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտնել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից իր տպավորությունների մասին։ Կատալոնական թիմը Սևիլյայի «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում կայացած խաղում 1-2 հաշվով պարտվել է «Վալենսիային»։

««Վալենսիան» հիանալի է կազմակերպում իր հակագրոհները։ Նրանք արդյունավետ էին գործում, իսկ մեր գործողություններում բավականաչափ սրություն չկար։

1 ամիս առաջ տոնում էինք չեմպիոնության նվաճումը և ունեինք մյուս 2 մրցաշարերում հաղթելու հնարավորություն։ Մեզնից սպասելիքները, փաստորեն, չափազանց մեծ էին, մեզ չհաջողվեց դա անել։ 15 օր առաջ մտածում էինք՝ կարող ենք թրեբլ ձևակերպել, բայց որոշիչ պահերին դուրս մնացինք մրցակցությունից։

Չեմ կարող ասել՝ ղեկավարության հավատն իմ նկատմամբ սպառվե՞լ է, թե՞ ոչ»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնան» ավարտված մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը։ «Կապտանռնագույնները» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում հասել են կիսաեզրափակիչ, որտեղ զիջել են «Լիվերպուլին», չնայած դիմակայության առաջին հանդիպմանը հաղթանակ էին տոնել 3-0 հաշվով։

Մեսի․ «Կցանկանամ, որ Վալվերդեն շարունակի աշխատել թիմում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: