Logo

«Բարսելոնան» ու «Չելսին» կարող են կիսապաշտպանների փոխանակում իրականացնել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.05.2021ՍՊՈՐՏ
1283927817.0 - «Բարսելոնան» ու «Չելսին» կարող են կիսապաշտպանների փոխանակում իրականացնել

«Բարսելոնան», կարծես, վերջնականապես որոշել է վաճառել Միրալեմ Պյանիչին, որը նախորդ ամռանն էր տեղափոխվել Կատալոնիա:

Ինչպես տեղեկացնում է Sport-ը, կատալոնական ակումբը խիստ դժգոհ է բոսնիացու խաղից: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է փոխանակման տարբերակ, ինչը կարող է իրականացնել «Չելսիի» հետ: Մասնավորապես, Պյանիչը կարող է տեղափոխվել Լոնդոն, իսկ «ազնվականների» կիսապաշտպան Ժորժինյոն՝ հակառակ ուղղությամբ:

Հաղորդվում է, որ Պյանիչը կարող է համալրել նաև «Ինտերի» շարքերը, և այդ դեպքում նույնպես փոխանակման գործարք կլինի. միլայնան ակումբը Պյանիչի փոխարեն իր ֆուտբոլիստներց մեկին կառաջարկի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: