Logo

Բենզեման դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.11.2021ՍՊՈՐՏ
Բենզեման դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման - Բենզեման դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման

Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեղավոր է ճանաչվել իր նախկին թիմակից Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկման վերաբերյալ գործով:

GFFN-ը հաղորդում է, որ հարձակվողը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման:

Բենզեման նաև տուգանվել է 75,000 եվրոյով:

Հիշեցնենք, որ իրավապահ մարմինները կասկածներ ունեին, որ Բենզեման 2015 թվականին որպես միջնորդ է գործել ու Վալբուենային համոզել է գումար վճարել շանտաժիստներին, որ նրանք չհրապարակեն Մատյոյի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսաձայնագրությունը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: