Logo

Գրիզմանը վերադարձավ «Ատլետիկո»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.09.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
վերադարձավ Ատլետիկո - Գրիզմանը վերադարձավ «Ատլետիկո»

«Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն» համաձայնության են հասել Անտուան Գրիզմանի տեղափոխության վերաբերյալ՝ հաղորդում է «հնդկացիների» պաշտոնական կայքը:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն «Ատլետիկոյում» հանդես կգա վարձակալությամբ:

Պայմանագիրը նախատեսված է 1 մրցաշրջանի համար՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, որից կարող է օգտվել կողմերից յուրաքանչյուրը:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը հենց «Ատլետիկոյից» էր տեղափոխվել «Բարսելոնա»: Մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 257 խաղում ֆրանսիացին դարձել է 133 գոլի հեղինակ, որով ակումբի պատմության լավագույն ռմբարկուների անվանացուցակում 5-րդն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: